Հերթական սկանդալը Հրանտ Դինքի դատական գործում
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր ստամբուլահայ Հրանտ Դինքի սպանության գործով վերաշարունակվող դատական գործի ընթացքում տեղի է ունեցել «հետաքրքիր» դեպք, ինչի մասին հաղորդում է demokrathaber-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին վերաքննության համար դատախազություն ուղղարկված սկավառակը, որտեղ ձայնագրված է եղել Օգյուն Սալմաստի ձերբակալության կադրերը, կոտրվել է: Այն եղել է թղթե փաթեթի մեջ, որի գետնին ընկնելու պատճառով, սկավառակը բաժանվել է 3 մասի: Հունվարի 27-ին դատախազությունում այն հայտնաբերվել է կոտրված վիճակում: