Մեզ չի վերաբերվում. Սիմոնյանը՝ ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին
Դա իրենց ներքին գործն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձություններին:
Սիմոնյանի խոսքով՝ բնականաբար, բացասական անդրադարձ կլինի, քանի որ աշխարհի յուրաքանչյուր կետում ընթացող անհանգիստ իրադարձությունները, հեղափոխությունները, ապստամբությունները և նման իրադարձությունները, դրական չեն կարող լինել:
«Մենք տարբեր ձևերով կապված են ՌԴ-ի հետ: Կարող է բացասական անդրադառնալ, բայց դա իրենց ներքին գործն է: Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում»,- նշեց Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք դա ներքին իշխանափոխության առաջին քայլերը չէին, Սիմոնյանն կրկնեց, որ դա ՌԴ-ի ներքին գործն է, և մեզ չի վերաբերվում:
«Երբ ռեալ բան կլինի, այդ ժամանակ նոր կխոսենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը: