«Շատ վատ ցուցանիշ է». ավտոբուսները պլանայինից 11%-ով պակաս են երթուղի դուրս եկել. Ավինյան (տեսանյութ)
Երևանում ավտոբուսները պլանայինից 11%-ով պակաս են երթուղի դուրս եկել: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ դա շատ վատ ցուցանիշ է: Նա նշեց, որ պլանային աշխատանքից չպետք է ավտոբուսներ հանել և տրամադրել այլ նպատակների:
«Եթե կլինեն լրացուցիչ ավտոբուսներ՝ խնդիր չկա, բայց «Երևանի ավտոբուս»-ի հիմնական խնդիրը հասարակական տրանսպորտի՝ երթուղին ապահովելն է»,-ասաց Ավինյանը: