Հայտնի է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը
Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ է նշանակվել ավստրալացի 70-ամյա ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջորջ Միլլերը: TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է այդ կինոֆորումի կազմակերպչական կոմիտեն: Միլլերը կդառնա առաջին ավստրալացին, որին հեղինակավոր կինոփառատոնի ժյուրին գլխավորելու պատիվ է ընձեռվել:
«Այս հայտնի փառատոնը գլխավորելը հսկայական պատիվ է ինձ համար, մեծ ուրախություն է լինել հարստագույն պատմություն ունեցող այս կինոդիտման ամենակենտրոնում, որը բացահայտում է համաշխարհային կինոյի գլուխգործոցները»,- ասել է Միլլերը: