Ալեքսեյ Դյումինը կդառնա ՌԴ պաշտպանության նոր նախարար. ԶԼՄ-ներ
Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Ալեքսեյ Դյումինը կդառնա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր նախարար:
Դյումինը ռուս գեներալ-գնդապետ է և Տուլայի մարզի նահանգապետ 2016 թվականից։ Տարբեր լրատվամիջոցներ նրան անվանում են Կրեմլի ղեկավարի մերձավոր մարդկանցից մեկը։ Նա նաև 1999-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության աշխատակից։
Ըստ մի շարք աղբյուրների՝ Դյումինի նշանակման մասին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ։