Ռուսաստանն արագ կհաղթահարի ստեղծված իրավիճակը․ Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը:
Իրանի ԱԳ նախարարը դատապարտելի է համարել արտաքին միջամտության ցանկացած փորձ՝ այլ երկրի ներքին գործերին։
Սերգեյ Լավրովը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, հավելել է՝ Ռուսաստանն արագ կհաղթահարի ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ընդգծել երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելու կարևորությունը։