Եգիպտոսում 4,5 հազար տարեկան նավ են գտել
Չեխ հնագետները Եգիպտոսում 4,5 հազար տարեկան նավ են հայտնաբերել, որը, ինչպես կարծում են գիտնականները, կարող է օգտագործվել ծիսական նպատակներով:
Հնագույն նավի մասերը հայտնաբերվել են Կահիրեի հարավում գտնվող Աբու Սեյր շրջանում, և ինչպես կարծում են հնագետները, փարավոնների 3-րդ կամ 4-րդ հարստության պաշտոնյային պատկանող դամբարանից ոչ հեռու: Նավի երկարությունը հասնում է 18 մետրի: Հնագետները նաև հայտնաբերել են ճոպանների կտորներ, որի օգնությամբ հնագույն նավի մասերը կապում էին միմյանց: