Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ աճում են
Մոսկվայից Երևան ուղիղ չվերթի գները բարձրացել են մինչև 1700 դոլար։ Որոշ ավիաընկերություններ ամբողջությամբ սպառել են տոմսերը։
«Կոմերսանտի» հաղորդմամբ՝
«Fly Arna»-ն հունիսի 25-ի չվերթի տոմսը վաճառում է 76 հազար դրամով, «Utair»՝ մոտ 4 հարյուր դոլարով։
Հունիսի 24-ի երեկոյան Utair-ի դեպի Երևան միակ ուղիղ չվերթն արժե 206․000 ռուբլի, «Աերոֆլոտինը»՝ 70 հազարից։
«Շիրակ ավիա» ընկերության հունիսի 25-ի չվերթի ավիատոմսի արժեքը գերազանցում է 99 հազար դրամը, «Ազիմուտ» ավիաընկերություններինը՝ 151 հազարը։