Դմիտրի Մեդվեդևը չի լքել Մոսկվայի մարզը, գտնվում է իր աշխատավայրում․ օգնական
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի քարտուղարությունը հերքել է այն տեղեկությունը, թե իբր քաղաքական գործիչը լքել է Մոսկվայի մարզը։
Նախկինում նման հայտարարություններ էին հայտնվում սոցցանցերում։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նրա օգնականները և քարտուղարությունը գտնվում են իրենց աշխատավայրում և կատարում են իրենց պարտականությունները», - լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի օգնական Օլեգ Օսիպովը։