Ռուսական բանկերը սկսել են կտրուկ բարձրացնել փոխարժեքը
Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, ռուսական մի շարք բանկեր կտրուկ բարձրացրել են փոխարժեքը, որոշ դեպքերում դոլարը գերազանցել է 90 ռուբլուց, եվրոյինը՝ 100 ռուբլուց:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնավորապես, «Ռոսբանկ»-ում դոլարի համար սահմանվել է 105, եվրոյի համար՝ 115 ռուբլիփոխարժեք: «Պրոմսվյազբանկ»- ում՝ 84.87 և 93.06 ռուբլի համապատասխանաբար:
«Սբերբանկ»-ում՝ 88.33 և 94.16 ռուբլի։ ՌԴ կ ենտրոնական բանկում դոլարի փոխարժեքը սահմանվել է 84.1 ռուբլի, եվրոյինը՝ 91.5 ռուբլի։
Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, հունիսի 23-ի երեկոյան Մոսկվայի բորսայի ինդեքսը սկսել է կտրուկ անկում ապրել: Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից հետո այն արդեն կորցրել էր 3.29%, մինչդեռ առևտուրն ավարտվել էր չափավոր նվազմամբ՝ 0,74%: