ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ԻՊ-ի դեm պայքարի գծով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մկգուրքուի և թուրքական հատուկ ծառայությունների կողմից հետախուզման մեջ գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK)-ի և Քոբանիի պարագլուխներից մեկի միասին արված լուսանկարը զայրացրել է Անկարային, ինչի մասին տեղեկացնում է Sondakika.com կայքը:
Սիրիական քրդերի կազմակերպության անդամների կողմից Թվիթթերում հրապարակած լուսանկարները զայրացրել են Անկարային: Անկարան պնդում է, որ սիրիական քրդերի կազմակերպությունը թուրքական զինված քրդերի մի թև է: Իսկ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի համար զենք ու զինամթերք է տրամադրում PYD սիրիական քրդերի կուսակցությանը, որոնք էլ մի այլ YPG քրդական կազմակերպության միջոցով այն ուղղարկում են Թուրքիայի հարավ-արևելքում կռվող Քրդական բանվորական կուսակցության անդամներին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն բազմիցս հայտարարել են, որ YPG քրդական կազմակերպությունը PKK-ի մի թև է, որն անընդհատ օգնում է Թուրքիայում գործող և ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK անդամներին: Թուրքկան կողմը քրդերից բռնագրավված զենքերի համարները անընդհատ ներկայացնում է արևմտյան տերություններին և տեղեկացնում, որ այդ զենքերը նույն այն զենքերն են, որոնք իրենք տրամադրել են Սիրիայի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարի համար: