Արևմուտքը հետևում է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում
ԵՄ երկրները դեռ չեն մեկնաբանել Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը, սակայն հայտնել են, որ հետևում են իրավիճակին Ռուսաստանում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսնակն ասել է, որ Բեռլինն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Նախագահը շատ ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ Ուկրաինային աջակցելու վրա»,- ասել են Ելիսեյան պալատում Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաները:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ խորհրդակցություններ է անցկացրել վարչապետի, պաշտպանության նախարարության և դաշնակիցների հետ՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ։ «Մեր արևելյան սահմանից այն կողմ իրադարձությունների ընթացքը վերահսկվում է շարունակական հիմունքներով»,- գրել է Դուդան: