Տիգրան Սարգսյանը վերցրած միլիարդանոց պարտքերով գնաց ուրիշ տեղ` վայելելու. Արամ Մանուկյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում ներկայցրեց իր մտահոգությունները Ասիական զարգացման բանկի ու ՀՀ կառավարության միջև ստորագրված վարկային համաձայնագրի վերաբերյալ:
«Ուզում եք նման երեսուն կամ քառասուն ծրագիր բերեմ ու հիմնավորեմ, այնպես ներկայացնեմ, որ կողմ քվեարկեք, բայց չի կարելի, որ ամեն մեկը վերմակն իր վրա քաշի: Վարկ եք վերցնում տասնհինգ տարի հետո փակելու համար: 15 տարի հետո դուք, մենք էստեղ չենք լինելու: Տիգրան Սարգսյանն իրա վերցրած միլիարդանոց պարտքերով գնաց ուրիշ տեղ վայելելու, ո՞վ ա սրա պատասխանը տալու»,-նշեց պատգամավորը:
Արամ Մանուկյանը նշեց, որ վարկերը անարդյունավետ են ծախսվում և դրանք փակելու բեռը ընկնում է եկող սերնդի վրա, որն էլ չի կարողանալու մարել այն:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրերով` Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրում 112 միլիոն 960 000 ԱՄՆ դոլար չափով վարկային ռեսուրս՝քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր շրջանակում: