Բելառուսական կառավարական ինքնաթիռը գիշերը գաղտնի թռչել է Թուրքիա
Բելառուսական կառավարական Canadair CL-600-2B19 Challenger 850 ինքնաթիռը EW-301PJ համարով գիշերը թռչել է Թուրքիա։
Նշվում է, որ հունիսի 24-ին առավոտյան ժամը 00:01-ին օդ է բարձրացել Մինսկի ազգային օդանավակայանից, մեծ շրջադարձ կատարել և տեղական ժամանակով ժամը 05:15-ին վայրէջք կատարել Միջերկրական ծովի թուրքական ափին` Բոդրումում:
Ինքնաթիռը փորձել է թռչել Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջաններով, թռել է Կասպից ծովի վրայով, ապա Վրաստանի տարածքով հասել թուրքական հանգստավայր։ Այս ինքնաթիռից օգտվում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքի անդամները։