Տանկը մխրճվել է Դոնի Ռոստովի կրկեսի դարպասների մեջ (տեսանյութ)
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Դոնի Ռոստովի կրկեսի դարպասների մեջ տանկ է մխրճվել։
Ավելի ուշ, ռուսական ԶԼՄ–ները հայտնեցին, որ այն պատահական չի հայտնվել այնտեղ։
Թարմացված տեղեկությունների համաձայն` տանկը դիտավորյալ արգելափակել է կրկեսին սահմանակից Հարավային ռազմական օկրուգի շտաբի ճակատներից մեկը։
Այս շտաբում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվգենի Պրիգոժինը հանդիպել է պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովի հետ։