Դուք խաբվել եք. ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագների» մարտիկներին
ՌԴ ՊՆ-ն դիմել է Վագների ՊՄԿ-ի մարտիկներին.
«Դուք խաբվել եք Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ»։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը և օգնություն են խնդրել իրենց մշտական տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունն սևանալու համար։
Մեր կողմից նման օգնություն արդեն իսկ ցուցաբերվել է դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին։
Խնդրում ենք լինել շրջահայաց և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»։