Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասին
Հասարակություն

Հայտնաբերվել են տելեգրամով թմրանյութ իրացնողները (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի երեք բնակիչ, որոնցից մեկը՝ 22, մյուսները՝ 25 տարեկան, Տելեգրամ հավելվածում գրանցված տարբեր էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Ստացված տեղեկություններն իրացնելով՝ հունիսի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց 22-ամյա մի երիտասարդ։ Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, ձեռք էր բերել իրավապահների օպերատիվ տեսադաշտում հայտնված 22-ամյա իրացնողից։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Գյուլբենկյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և քննչական բաժին ներկայացվեց նաև իրացնողը, որը տվեց խոստովանական ցուցմունք: Նա նաև հայտնեց, որ տելեգրամյան հավելվածում գրանցված թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջի սեփականատեր է և էջի միջոցով տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացրել:

22-ամյա երիտասարդի հանցակիցները, իմանալով նրա ձերբակալման մասին, պայմանավորվում են հանդիպել մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ թմրամիջոցները և զենք-զինամթերքը ապահով վայր տեղափոխելու նպատակով: Քրեական ոստիկանության ծառայողները նշված վայրում ձերբակալում և, մեքենաներով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխում իրացման մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդներին, նրանցից մեկի կնոջն ու նրա ընկերուհուն, ինչպես նաև 35-ամյա տաքսիստին:

Նույն օրը Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հունիսի 22-ին խուզարկություններ կատարվեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներում։ Հայտնաբերվեց ընդհանուր առմամբ մոտ 16 գրամ կոկաին, 113 գրամ մեթամֆետամին, 278 գրամ մարիխուանա, էքստազի տեսակի 1346 թմրամիջոց, ինչպես նաև թմբուկավոր ատրճանակ ու 79 փամփուշտ։

Իրացման մեջ կասկածվողները ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջերի միջոցով տարբեր վայրերում թմրամիջոցներ տեղադրելը ևս ապօրինի իրացում է, որն արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի։