Մեզ այսօր անհրաժեշտ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ավարտ. Ալիև
Մեզ այսօր անհրաժեշտ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ավարտը, և առավել եւս դա պետք է նաև հենց իրենց:
Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այս խաղաղ համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Մենք պատերազմել ենք մեր հողի վրա, այսօր ապրում ենք և ապրելու ենք մեր հողի վրա»,- նշել է Ալիևը: