Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
Հասարակություն

Տարոնիկ համայնքի նախկին ղեկավարը չարաշահումներ է արել, հափշտակել մոտ 18 միլիոն դրամ. ՔԿ

Քննությամբ հիմնավորվել է, որ 2014-2019թթ. ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի (Մեծամոր խոշորացված համայնքի Տարոնիկ բնակավայր) ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա․Խ․-ն շահադիտական նպատակով, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ, գրառումներ մտցնելով, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 17.606.172 ՀՀ դրամ գումար։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Մասնավորապես, ըստ վարույթով ձեռք բերված տվյալների՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ համայնքի բնակիչներն իրենց պատկանող հողատարածքներում ինքնակամ կառուցել են շինություններ, որևէ միջոց չի ձեռնարկել դրանք կանխարգելելու ուղղությամբ, շինարարություն իրականացնող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել։

Բացի այդ, տվյալներ են ստացվել, որ Ա․Խ․-ն համայնքի բնակիչներից մեկին որպես պահակ ձևակերպել է Տարոնիկի համայնքապետարանում: Վերջինիս՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, համայնքի ղեկավարը, հաշվապահի օժանդակությամբ, բանկային քարտին փոխանցել և կանխիկացնելով յուրացրել է խոշոր չափերի՝ 1.099.348 ՀՀ դրամ գումար։

2016թ․ ապրիլի որոշմամբ Տարոնիկ գյուղի՝ ապրիլյան պատերազմում զոհված բնակչի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով հատկացրել է 300.000 ՀՀ դրամ գումար, սակայն արարողությունները կազմակերպվել են զոհվածի հարազատների կողմից, իսկ համայնքապետարանի բյուջեից դուրս գրված 300.000 ՀՀ դրամ գումարը, համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով խախտումներ ի հայտ են եկել նաև համայնքի բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ավագանու որոշման և համապատասխան անձանց գրավոր դիմումների բացակայության պայմաններում, իր մերձավորներին և համայնքի՝ իր նախընտրած բնակիչներին, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, տրամադրել է սոցիալական օգնություն:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Տարոնիկ համայնքի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են ավտոմեքենանների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծախսերը պետք է իրականացվեին վարձատուի հաշվին։

Սակայն քննությամբ պարզվել է, որ նման պայմաններում Ա․Խ․-ի կողմից տեխնիկական սպասարկման համար դուրս է գրվել մի դեպքում 818.000 հազար ՀՀ դրամ գումար, մյուս դեպքում` 1.614.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացվել է։

Պարզվել է նաև, որ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը ծառայել է համայնքի աղբահանությունը կազմակերպելու համար, մշտապես աշխատել է գազ տեսակի վառելիքով, սակայն նշված ավտոմեքենայի համար համայնքի բյուջեից դուրս է գրվել և համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է 2.500.000 ՀՀ դրամի բենզին։

Նախաքննության ընթացքում ստացվել և զննության են ենթարկվել Արմավիրի մարզի Տարոնիկի համայնքապետարանի կողմից «Վազ 21214» ավտոմեքենայի աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ առանց համապատասխան գնահատման մեքենան, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, գնահատվել է 370.000 ՀՀ դրամ։ Մեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նշվել է, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում, ենթակա է կապիտալ վերանորոգման։ Դա այն դեպքում, երբ համայնքապետարանի կողմից 2014–2015թթ., ընթացքում նշված ավտոմեքենայի տեխնիկական շահագործման համար, ծախսվել է 3.551.700 ՀՀ դրամ գումար։ Նման պայմաններում հայտարարված աճուրդը անցկացվել է մի շարք խախտումներով։

Մասնավորապես, չնայած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքն արգելում է սակարկություններին սակարկությունների կազմակերպչի, վերջինիս աշխատակիցների, իսկ մրցույթների դեպքում՝ նաև մրցութային հանձնաժողովի անդամների, աճուրդավարի մերձավորների մասնակցությունը, սակայն այդ պայմաններում համայնքապետարանի աշխատակից, միևնույն ժամանակ աճուրդի կազմակերպիչ և վարող համայնքի ղեկավարի կնոջ հայրը, մասնակցելով աճուրդին, հաղթել է այն և 370.000 ՀՀ դրամով գնել ավտոմեքենան։ Աճուրդի այլ մասնակցի առկայության պայմաններում որևէ աճուրդային քայլ չի կատարվել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Տարոնիկ համայնքի նախկին ղեկավար Ա․Խ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (մեկ դրվագ) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում, համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1 900 000 ՀՀ դրամ գումար: Միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասի մննացած մասը վերականգնելու երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: