Վրաստանում տեղի է ունեցել 2 կապուղիների խափանում․ Հնարավոր են ինտերնետի որոշակի սահմանափակումներ․ Team Telecom Armenia
Team Telecom Armenia-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի բաժանորդներ,
տեղեկացնում ենք, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում:
Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»: