16։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա կլինի․ Նաիրի Հոխիկյան
Հեռուստամեկնաբան, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը տոտալ շրջափակված է և անգամ հումանիտար բեռներ չեն տեղափոխվում։
Ամենածանր իրավիճակն այս պահին մանկահասակ երեխաների և առողջական խնդիրներ ունեցող անձանց համար է, որոնց չի հասնում տարատեսակ դեղորայք և մանկանան կաթնախառնուրդ։
Իմ ընկեր Սոֆյա Հովսեփյան ի նախաձեռնությամբ այսօր` հունիսի 23-ին ԺԱՄԸ 16։00-16։30 ԸՆԿԱԾ ժամանակահատվածում յուրատեսակ ակցիա կլինի ՄԱԿ֊ի Երևանի գրասենյակի մոտ։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ տանելու են մեկ տուփ մանկական կեր և փոխանցելու ՄԱԿ-ի գրասենյակ` պահանջելով հասցնել Արցախում ապրող որևէ բալիկի։
Ովքեր կցանկանան միանալ և ավելի շատ բալիկների կաթնախառնուրդ ուղարկել, կարող են միանալ՝ բերելով մանկական կեր կամ կերեր։
Ցանկալի է լինի 1_2 համարները, քանի որ այս տարիքի երեխաներինն է ամենածանրը։
Հ.Գ ի՞նչ կաթնախառնուրդ գնել
Similak gold -1,2
Similak classic -1, 2
Hummana -1, 2
Friso -1,2
Nan - 1,2
Սրանք այն կաթնախառնուրդներն են, որոնք ամենաշատն են օգտագործվում Արցախում»։