Այս մասնաշենքի հետ ջերմ հիշողություններ են կապված. Էդվարդ Նալբանդյան
«Այս շենքը մենք նույնպես սիրում ենք։ Այն խորհրդանշական է։ Նրա հետ ջերմ հիշողություններ են կապված»,- նշել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով, որ մոտ ժամանակներս կտեղափոխվեն նոր մասնաշենք:
Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ դա Հայաստանի արդեն 3-րդ ԱԳՆ շենքն է։
«Տարբերությունն այն է, որ նոր շենքը կառուցվել է ֆունկցիոնալ առանձնահատկությունների եւ պահանջները հաշվի առնելով։ Այն ավելի հարմար է, ներկայացուցչական եւ ընդարձակ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ԱԳՆ աշխատակազմը տեղափոխվում է այն զգացողությամբ, ասես թե ընտանիքը տեղափոխվում է նոր տուն։