Ինձ գործարք են առաջարկում. գործարք բացառվում է՝ պատասխան են տալու. Տիգրան Առաքելյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Ազատ Գևորգյանի մասին (տեսանյութ)
Ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական գործ, ինչ որ հարուցված է, կարճվի, միայն թե խնդրում են ինձ... գործարք... խնդրում են ինձ շարունակություն չտալ տեղեկատվական լրահոսերում, այլևս որևէ բան չասել այս թեմայով, նրանք զղջացել են և խնդրում են այսքանով սահմանափակվել: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Տիգրան Առաքելյանը:
«Հնարավոր չի անել այդպես մի պատճառով. ուրեմն ինձ գետնին գցած խոշտանգելուց, մորս մահված օրը, ինձ մեր են քրֆում, ես ասում եմ` ինձ մի քրֆի, մերս մահացած ա, մի քրֆի, ինքը դրանից հետո, մորս դագաղն ա քրֆում: Արգիշտի Քյարամյանը, ես գետնին ընկած, ասում եմ՝ ինձ 5 տարեկան երեխա ունեմ տանը, ինձ մի սպանեք: Ասում ա՝ էն չախկալ երեխե՞ն, 5 տարեկան, բերելու ենք աչքիդ դեմը ու... ինքը չի պատկերացնում էդ հայհոյանքով ինչ արել ինձ: Գործարք բացառվում ա: Պատասխան են տալու, պատասխան են տալու»,- ասել է Առաքելյանը: