Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է մինչև տարեվերջ. Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է մինչև տարեվերջ: Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը միանգամայն հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլերի։
«Եթե ցանկություն կա ոչ միայն հայտարարություններ անելու, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկելու, կարծում եմ, որ պոտենցիալ հնարավոր է համաձայնության գալ նույնիսկ մինչև տարեվերջ, բայց եթե իրական պատրաստակամություն չլինի, ապա կարող է լինել ավելի ուշ»,- նշել է նա: