Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
Վազող տողեր

Պատերազմին բազմաթիվ անձանց մասնակից լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելով առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակվել. 6 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համապատասխան ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաև պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու և դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը, շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաև նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախի Հանրապետություն մեկնած անձանց տվյալները:

Այնուհետև Կ. Գիլոյանը «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահին է ներկայացրել ինչպես հիշյալ անձանց կողմից նշված, այնպես էլ պատերազմական գործողություններին մասնակցած և չմասնակցած այլ անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնք, ի թիվս այլ անձանց, ներառվել են ԱՀ նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Դրա հիման վրա ԱՀ Ազգային ժողովի նախագահը ԱՀ զինվորական կոմիսարին հանձնարարել է հիշյալ ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքներ: Գրությունն ուղարկվել է ՊԲ համապատասխան զորամասեր, այդ թվում՝ թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ նոր ժամանակավոր տեղակայման վայրեր:

Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսը անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության և դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս նաև Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վ.Սարգսյանն ինչպես առանձին, այնպես էլ Ա. Ավանեսյանի հետ միասին 2021թ. հունվար-մարտ ամիսներին այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ ժամանակավոր տեղակայման նոր վայրեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ նշված զորամասերում բացակայում են զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ նրանք, ներկայանալով որպես վերոնշյալ ՀԿ-ի անդամներ և, օգտագործելով կեղծ տվյալներ պարունակող վերոնշյալ գրությունը, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել այդ հանգամանքը հաստատող հրամանների հիման վրա տրված տեղեկանքներ, ինչը կատարվել է:

Արդյունքում, ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ.Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար․ ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ:

2021թ. փետրվարին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանը և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանը, Վ.Սարգսյանից տեղեկանալով վերոնշյալ հանցավոր մեխանիզմի կիրառման մտադրության մասին, համաձայնվել են, որ հավելագրված գումարներ փոխանցվելու դեպքում, պատերազմին մասնակցած իրենց ջոկատների ընդհանուր 53 անձանցից 37-ը դրանք կկանխիկացնեն և գումարի հավելագրված մասը կփոխանցեն նրանց, ինչն իրականացվել է, և հավելագրված ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումարը, Վ. Սաղաթելյանի և Գ. Մարգարյանի կողմից փոխանցվել է Վ. Սարգսյանին ու վերջինիս հանցակիցներին:

Վերոգրյալ հանցավոր արարքները չբացահայտվելու և հափշտակված գումարների հիմքերն օրինականացնելու նպատակով Կ. Գիլոյանը 2021թ. մարտի 15-ին իր ղեկավարած ՀԿ-ի անունից նախկին կեղծ գրությանը գրեթե նույնաբովանդակ 2 գրություններ է հասցեագրել ՊԲ հրամանատարին, ինչպես նաև Վ. Սարգսյանի հետ համատեղ արդեն իսկ կեղծված փաստաթղթերն իրացրել են մի շարք անձանց, ովքեր դրանք ներկայացրել են ԶՀԾ ստորաբաժանումներ:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում գործով անցնող Վ. Սարգսյանին պատկանող՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում իրականացվող խուզարկության ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանը, նշված քննչական գործողությունը կատարող քննիչի կողմից ներգրավվել է որպես ընթերակա։ Վերջինիս պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունների, որպես ընթերակա՝ այդ պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։ Սակայն վերջինս գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով, չի հայտնել իր և Վ.Սարգսյանի միջև առկա մտերիմ կապի և պետությունից խարդախությամբ գումարներ հափշտակելուն վերջինիս իր կողմից օժանդակելու մասին։ Ավելին, Ա. Ներսիսյանը, առանց նշված քննչական գործողությունը կատարող քննիչի թույլտվության, խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ. Գիլոյանին, Վ. Սարգսյանին և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գ. Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Սաղաթելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա. Ներսիսյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: