Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանն անընդունելի է. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը: Այս մասին նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Նման երաշխիքն ավելորդ է, նախապայմանը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Մենք նման նախապայման չենք ընդունում՝ մի շարք պատճառներով պայմանավորված»,- ասել է Բայրամովը:
Բայրամովը նշել է, որ էթնիկ հայերը դեռ կարող են կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը: