Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
Հասարակություն

Լիսկան ու իր որդիները մարսում են բոլոր քրեական գործերը․ ցինիզմ՝ պետական ծառայության ու հատկապես «Նիկոլ ընտրած» հասարակության նկատմամբ

Ասում են՝ անպատժելիությունը բերում է նոր հանցանք: Այդպես է դա, թե ոչ, բայց «հեղափոխությունից» հետո մի պահ կարծես շփոթմունքի մեջ հայտնված Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի «դուխը» մի տեսակ նորից «տեղն է ընկել»:

Համենայնդեպս, «հարուստներից հարստությունը խլել ու աղքատներին բաժանել» խոստացող թվացյալ «Ռոբին Հուդ» Փաշինյան Նիկոլը, կարծես չտեսնելու է տալիս Խաչատրյանի ապօրինություններն ու վերջինիս որդու մասնակցությամբ տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերը: 

Խոսքը նաև օրերս Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի «սխրագործությունների» մասին է, երբ նա հայհոյել, վիրավորել, լեզվակռվի մեջ է մտել ու ծեծի ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, իսկ օրվա վերջում էլ իրեն «Տիկո» անվանելու համար կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի ձեռքին:

Իհարկե, ոչ հաճախակի, բայց երբեմն նման «կրակահերթային քաջագործություններից» հետո, Խաչատրյան կրտսերը կալանավորվել է, սակայն նույն հաջողությամբ էլ ազատ է արձակվել ու շարունակել, նույն լկտիությամբ, ինչպես ասում են, «աջ ու ձախ պտտացնել թուրը»:

Ու այս ամենը զուտ այն հոգեբանությամբ, որ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանն «իշխանափոխ» է եղել:

Իհարկե, ոչ այնքան էլ վաղ անցյալում, Խաչատրյան Սուրիկը պնդում էր, թե՝

«Կարող ա բոլորը լքեն ՀՀԿ-ն, բայց ես չեմ լքելու»...

Բայց սա, եթե սուտ չէր, ուրեմն խոսքի վատնում կամ արտանետում էր, որ ծնվել էր օրվա իշխանության շուքի տակ գտնվելուց միայն: 

Այս հայտարարությունից շատ չէ՝ ընդամենը մեկ տարի անց, Փաշինյանի իշխանությունն սկսեց հետապնդել Խաչատրյանին՝ մի շարք քրեական գործեր հարուցելով նրա ու նրա ընտանիքի նկատմամբ: 

Այնպես որ, Սուրիկ Խաչատրյանը մի պահ «անհետացավ», հետո հայտնվեց, հետո էլ նրա նկատմամբ մահափորձ «բեմադրվեց» ու, ի վերջո, իր շուրջը պտտվող այս «հեղեղաջրից» նա չոր դուրս եկավ:

Իհարկե, սպանության բեմադրությունից հետո, բեմադրվեց նաև «շատ ծանր կոմային վիճակ»: Ու այն պահին, երբ շատերը մտածում էին, թե Լիսկան «կոմայից» այլևս դուրս չի գա՝ «հրաշք» տեղի ունեցավ:

Լիսկան նորից ոտքի կանգնեց, դուխ հավաքեց, իր որդի Տրդատ Խաչատրյանին «փրկեց» ծառայությունից ու սկսեց նույն գործելաոճով շարունակել իր կյանքը Գորիսում:

Իհարկե, դրանից հետո նորից եղան կալանավորումներ, ձերբակալություններ, բայց Լիսկան շատ արագ կարողանում էր «լուծել հարցերն» իշխանության հետ ու իր տղաներին ազատ արձակել: 

Մի խոսքով, շոուն՝ շոուի հետևից, բայց ոչ ինքնանպատակ:

Նիկոլ Փաշինյանը, ով մի ժամանակ Լիսկային անվանում էր «դեդավշինայի» օրենքով ապրող «կռուտոյ» պաշտոնյա, կարծես թե ընդհանուր հայտարարի է եկել նախկին մարզպետի հետ:

Այժմ էլ, ինչպես Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այսինքն՝ Լիսկայի որդին կալանավորվել է, սակայն չի բացառվում, որ այդ կալանքը կարժանանա նախորդների ճակատագրին, ու նրա որդին դարձյալ կհայտնվի ազատության մեջ:

Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ այն, որ Սուրիկ Խաչատրյանն իր որդիների հետ մարսում է բոլոր քրեական գործերը, ոչ այլ ինչ է, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի հետ գաղտնի (կուլիսային) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք:

Ու թեև ամեն անգամ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ քրեական տարրեր են եղել (հրաձգությունից մինչև սպանություն), սակայն հրապարակված փաստերին և վկայություններին, անգամ քրեաիրավական ընթացք տալուց հետո, գործերը շարունակություն չեն ունեցել, ու դրանց մասին մոռացվել է: 

Այս իրողությունը բացարձակ ցինիզմի դրսևորում է՝ պետական ծառայության ու հատկապես «Նիկոլ ընտրած» հասարակության նկատմամբ:

Արմինե Մկրտումյան