«Ամկարը» հաստատել է Ռոբերտ Արզումանյանի նկատմամբ հետաքրքրությունը
Կարագանդայի «Շախտյորը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանով: Այս մասին հաստատել է «Ամկարի» տնօրեն Դենիս Մասլովը:
«Մենք բանակցություններ ենք վարում Ռոբերտ Արզումանյանի՝ Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելու հարցով: Խոսքը գնում է վարձակալության մասին: Ժամկետը կլինի 1 տարի»,- Մասլովի խոսքերն է մեջբերել «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Արզումանյանն «Ամկար» է տեղափոխվել 2014 թվականին ղազախական «Ակտոբեից»՝ Պերմի թիմի հետ կնքելով 2.5 տարվա պայմանագիր: Իսկ ահա երեկ պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը մեկնել է Թուրքիա, ուր հավաք է անցկացնում «Շախտյորը»: