Պենտագոնը ցանկանում է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել
Պենտագոնը կողմ է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելուն, հայտնում է Reuters-ը։ Կոնգրեսի լսումների ժամանակ այս միտքն արտահայտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը։
«Մեր ռազմական վերլուծաբանները հաստատեցին, որ դրանք օգտակար կլինեն հատկապես ռազմի դաշտում ռուսական խրամատային դիրքերի դեմ»,- ասաց նա։
Կուպերն ասել է, որ ԱՄՆ-ն այդ զենքերը տրամադրում է Ուկրաինային՝ մարտի դաշտում առավելությունների հասնելու համար: