Թուրքիան Միջազգային Արբիտրաժային դատարանում շահել է Իրանի դեմ հայցը
Թուրքիան Միջազգային Արբիտրաժային դատարանում շահել է Իրանի դեմ դատը, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը: Թուրքիան Միջազգային Արբիտրաժային դատարանում 2012 թվականին Իրանի դեմ գործ էր բացել` բողոքելով գազի բարձր գնի դեմ: Թուրքիան պահանջում է 2011-2015 թվականների ընթացքում մատակարարված գազի գնի զեղչ կատարել:
Թուրքական կողմը պահանջում էր 35 տոկոս զեղչ կատարել, սակայն դատարանը որոշել է 10-15 տոկոս զեղչի պահանջն արդարացնել: Իրանի նավթի նախարարի տեղակալ Համիթ Ռեզա Արագին հայտարարել է, որ դատարանը բավարարել է 10-15 տոկոս զեղչի պահանջը և Իրանին պարտավորեցրել է 2011-2015 թվականների մատակարարված գազի բարձր գնի դիմաց 1 մլրդ դոլլարի փոխհատուցում տրամադրել Թուրքիային:
Թուրքիան Իրանից գնում է միջինը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ: