Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ՀՀ որոշ քաղաքներում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունիսի 11-17-ը․
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 12-17-ը, Հրազդանում՝ հունիսի 11-ին և 17-ին, Վանաձորում՝ հունիսի 12-ին և 17-ին, Ալավերդիում՝ հունիսի 13-ին և 17-ին։