Դրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանել է պարենի խնդրի մասին պետնախարարի հայտարարությունը

«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի գրասենյակից արձագանքել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով բոլոր տեսակի փոխադրումները դադարեցնելու հաջորդ օրը՝ սույն թվականի հունիսի 16-ին, Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերի անդրադարձին, որում ներկայացնելով հումանիտար բեռնափոխադրումների դադարեցման և ներքին կյանքի կազմակերպման գործընթացի փոփոխությունները, պետնախարարը հայտարարել է խնայողության ռեժիմի անցնելու և սահմանափակումների մասին։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է. «Պետական բարձրաստիճան պաշտոնյայի սույն հայտարարությունը բնակչության շրջանում առաջացրել է խուճապային տրամադրություններ, որոնց հետևանքով քաղաքացիները 1-2 օրվա ընթացքում վաճառքի կետերից ձեռք են բերել աննախադեպ քանակի պարենային մթերքներ։

Սա իր հերթին հանգեցրել է առկա ապրանքատեսակների անհավասար իրացման։ ԱՀ քաղաքական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի՝ շրջափակման պայմաններում պետական պարենային պահուստի շուրջ ս․թ․ հունիսի 19-ի հրապարակային ահազանգից հետո պետական նախարարը կառավարության խորհրդակցության ընթացքում հաստատել է Արցախի պարենային անվտանգության ոչ բավարար մակարդակը։ Նա, մասնավորապես, նշել է «Իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով հիմա ունենք որոշակի բավարար վիճակ։ Հետագայում խնդիրներ առաջանալու դեպքում մենք կփորձենք կարգավորել մեր հավելյալ ներքին հնարավորությունները հաշվի առնելով։

Ունենք վառելիքի խնդիր, որը պետք է օգտագործենք խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար։ ․․․ Վերջին օրերին քաղաքացիներին բաժանվել էր կտրոններ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար և դրանց մատակարարումը պետք է իրականացվեր հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, սակայն բեռնափոխադրումների դադարեցման պատճառով մենք ունենալու ենք տրամադրված կտրոնները սպասարկելու օբյեկտիվ խնդիր։ Այսօրվա հանդիպման նպատակն է վեր հանել և քննարկել ստեղծված իրավիճակում առկա բոլոր խնդիրները, արագ մշակել ու իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրանց հավասարաչափ բաժանումն ու իրացումը»։

Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության պատասխանատու պետական նախարարի խոսքից պարզորոշ է դառնում, որ հնարավոր չի լինելու բնակչությանն ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներով, քանի որ դրանք Արցախ էին հասնում պարբերական հումանիտար բեռնափոխադրումներով։ Այսինքն՝ պարենային ճգնաժամի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման նպատակով նախատեսված պետական պարենային պահուստում առկա չէ պետական պահուստի չնվազող պաշարը։

Եվ դա այն պեպքում, երբ պետական պահուստի չնվազող պաշարը պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալն է և ենթակա չէ փոխառնման։ Իսկ պետական պահուստը նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ է, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որը, «Պետական նյութական պահուստի մասին» և «Պարենային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքներով սահմանված կարգով, նախատեսված է օգտագործել այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում։ Ուշագրավ է նաև պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հայտարարությունն առ այն, որ շրջափակման «191 օրվա ընթացքում պետք է 76 հազար տոննայից ավելի ապրանք ներկրվեր, սակայն իրականում ներկրվել է, կլորացված եթե ասվի, շուրջ 6 հազար տոննա»։

Այս կապակցությամբ հետաքրքիր է, թե ներկրված 6 հազար տոննա հումանիտար բեռի քանի տոկոսն է համապատասխանել պետական պարենային պահուստի սահմանված անվանացանկին և կուտակման ծավալներներին։ Պայմանավորված շրջափակմամբ և դրա հետևանքներով, պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող գործադիր իշխանության հանրապետական մարմինը պարտավոր էր հումանիտար բեռնափոխադրումների թույլտվություն սահմանելիս և դրանց համար լոգիստիկ հնարավորություններ ապահովելիս առաջնահերթությունը տալ պետական պահուստի սահմանված անվանացանկին և ծավալներներին։

Դատելով պետական նախարարի հայտարարություններից՝ բացակայում է պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալը, ուստի լիազոր մարմինը հույսը դրել է ներքին արտադրանքի վրա, և դա այն դեպքում, երբ Արցախը պարենային ինքնաբավություն երբեք չի ունեցել։ Սամվել Բաբայանը, որպես «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, հավատարիմ է ժողովրդի վստահության քվեին և այդ շրջանակում իրացնելու է խորհրդարանական երկրորդ ուժին վերապահված քաղաքական վերահսկողության գործառույթը։

Իսկ գործադիր իշխանությունը պարտավոր է իր գործառույթների և լիազորությունների շրջանակում 24-ժամյա ռեժիմով գլուխը կախ ծառայել ժողովրդին։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

22 հունիսի, 2023թ․»: