Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին
Շրջափակմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում գործող հացի փռերն ալյուր ստանում են փուլերով՝ սահմանափակ քանակությամբ։ Արցախում այս պահին դեռ հացի խնդիր չկա: Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, ունեցած պաշարները գույքագրվել և պատկան մարմնի հսկողությամբ բաշխվում են հացի արտադրությամբ զբաղվողներին: Հույս ունեն, որ առկա պաշարները կհերիքեն մինչև հացահատկի բերքահավաքը:
Փռերի հիմնական մասը գործում են գիշերային ժամերին՝ այդկերպ խուսափելով էլեկտրաէնեգիայի հովհարային անջատումներից։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։