Վարչապետն ասել է այն, ինչ որ ասել է. Լոռու մարզպետը խուսափեց Փաշինյանի ասածը մեկնաբանելուց (տեսանյութ)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տեղեկություն չունի մամուլի այն հրապարակման վերաբերյալ, որ Դիլիջանում ՔՊ-ի քաղաքական ժողովից հետո համայնքապետերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշւնյանի հայտարարությանը, թե Լոռու մարզը չունի կադաստրի վկայական, ապա նա թեև համամիտ չէ, բայց չի էլ ուզում մեկնաբանել «իր վարչապետի» ասածը։
«Ես չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, վարչապետն ասել է այն, ինչ-որ ասել է»,- ասաց նա։