ՌԴ ՊՆ-ի հետ մինչ օրս պայմանագիր է կնքել 114 հազար մարդ. Շոյգու
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ մինչ օրս պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել 114 հազար մարդ։ Շոյգուն նշել է, որ կա նաև 52 հազար կամավոր։
«Մենք ամեն օր նոր գունդ ենք ստանում: Այս պատճառով գերատեսչությունը նոր կամավորների կարիք չի տեսնում»,- ասել է Շոյգուն:
Նա նաև հայտնել է, որ մինչև հունիսի վերջ Ռուսաստանը կձևավորի պահեստային բանակ և բանակային կորպուս, որը կունենա ավելի քան 3000 տեխնիկա։