Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության համար։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում։
«Մեծ Բրիտանիան աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- նշվում է նրա խոսքում։
Ջեյմս Քլեվերլին նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի։