Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Հայաստանում․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին՝ նշեց, որ Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը բացառապես պետք է իրականացվի Հայաստանում։
«Ես մշտապես շեշտադրում եմ, որ Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։ Ուստի անհրաժեշտ է, որ ճանապարհը մշտապես ազատ տեղաշարժման հնարավորություն ունենա՝ թե՛ պացիենտների, թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների, թե՛ դեղամիջոցների համար»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարը, սակայն, թիվ չհնչեցրեց՝ ասելով, որ իրավիճակն անընդհատ փոխվում է։