Դրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը. «Այլընտրանքային նախագծեր խումբը»

Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անծրագիր լացուկոծը զրո արդյունք է տալու։ Մենք այս պահին նաև չգիտենք՝ այդ անգործությունը անելիքի չիմացությունի՞ց է, թե՞ պետական քաղաքականություն է։ Սա կարևոր հարց է, բայց այս պահին ավելի կարևոր է շրջափակված արցախահայությանը օգնելը։

Անգործության մեղադրանքներին ի պատասխան՝ հանրությանը հմտորեն կերակրում են «Դե ի՞նչ կարող ենք անել, պատերազմով հո չե՞նք բացելու միջանցքը» արդարացմամբ։

Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանություններն իրապես ուզում են գործնական քայլեր անել Արցախի շրջափակումը վերացնելու կամ գոնե Ադրբեջանի համար դժվար մարսելի դարձնելու համար, ապա կարող են անել առնվազն հետևյալ 5 քայլը.

Նախաձեռնել ՄԱԿ ԱԽ նիստ և հասնել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի։ Նախորդ տարվա վերջին ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանի փաստարկների հիմքում «էկո-ակտիվիստներն» էին և այն, թե իբր շրջափակման հետ Ադրբեջան պետությունը կապ չունի։

Այսօր արդեն շրջափակումն իրականացվում պետական մակարդակով, և ԱԽ դատապարտող բանաձևի հասնելն ավելի իրատեսական է։ Պետք է հույս ունենալ, որ ԱԳՆ-ը դասեր քաղել է անցյալ տարվա ֆիասկոյից և ավելի գրագետ կաշխատի ԱԽ անդամ պետությունների հետ։

Դիմել ԱՄՆ-ին՝ վերանայելու Freedom Support Act 2023թ. չեղարկումը

Պաշտոնապես և բաց դիմել ԱՄՆ վարչակարգին՝ վերանայելու այս տարվա Freedom Support Act-ի չեղարկումը։

Freedom Support Act-ը հստակ ձևակերպմամբ արգելում է որևէ ռազմական օգնություն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեպքում։ Հասկանալի են անդրկուլիսյան հարցերը, սակայն Հայաստանի պաշտոնական բաց դիմումը (կամ այդպիսի դիմումի ակնարկումը) կստիպի ԱՄՆ վարչակարգին՝ առնվազն ի գիտություն ընդունել խնդրի լրջությունը և լուծումներ փնտրել։

Դիմել ԵՄ-ին՝ Humanitarian & Emergency Response մեխանիզմն Արցախում կիրառելու առաջարկությամբ։

Եվրամիության Humanitarian & Emergency Response մեխանիզմը կոչված է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում բնակչության աջակցությանը։ Այսօր այդ մեխանիզմը, ի թիվս այլ երկրների, կիրառվում է Ուկրաինայում։

Այդ մեխանիզմի կիրառմանը Արցախում բնականաբար կդիմադրի Ադրբեջանը, սակայն մեխանիզմը հումանիտար բնույթ ունի, և հետևաբար մեր կողմից ներկայացվող հումանիտար բնույթի փաստարկներն ավելի զորեղ կլինեն։

Պահանջել ՄԱԿ-ի կողմից հումանիտար թռիչքներ և հումանիտար շարասյուների կազմակերպում։

ՄԱԿ Պարենային Ծրագիրն ունի հումանիտար թռիչքների կազմակերպման մանդատ և փորձ։

Արցախի բնակչությանը պարենային ապահովումից բացի՝ ՄԱԿ-ի Պարենային Ծրագիրն այլ անելիք Հայաստանում չի կարող ունենալ։

Անհրաժեշտ է նաև Արցախի շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Մարդասիրական Ծրագրերի Համակարգման Գրասենյակում (UN Office for Coordination of Humanitarian Affairs - OCHA)։ Այդ գրասենյակն արդեն ներգրավված է Ուկրաինայում։

Դիմել Գերմանիային՝ դեպի Ստեփանակերտ օդային կամուրջ կազմակերպելու առաջարկությամբ։

Ժամանակին Արևմտյան Բեռլինի շրջափակման ժամանակ կազմակերպվել է Բեռլինի օդային կամուրջը (Berlin Airlift կամ Berliner Luftbrücke), ինչի արդյունքում կազմակերպվեց տեղի բնակչության պարենի և դեղորայքի անխափան մատակարարումը։ Այս փորձը կիրառելի է Ստեփանակերտի շրջափակման հարցում։ Գերմանիան տարբեր մակարդակներով դատապարտում է Արցախի շրջապատումը, և այսպիսի հարցադրումը կարող է արդյունավետ լինի։

Ռուսական ուղղություն

Արցախի շրջափակումը ռուսական պետական և հանրային գիտակցության մեջ պետք է նույնացվի Լենինգրադի բլոկադայի հետ։ Ռուսական իրականության մեջ և անձամբ Վլ. Պուտինի համար սա գրեթե սուրբ թեմա է։ Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր խողովակներով պետք է այս թեման գեներացվի։ Մեծ դեր ունեն ռուսահայ էլիտաները՝ բիզնես, մեդիա, գիտական, մշակութային և այլն։ Ոչինչ չի արվում։

Արցախի կողմից

Արցախում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, որը բավականին գրագետ տեքստեր է հրապարակայնացնում և Արցախի ներսում իրականացնում հանդիպումներ։ Սակայն այս շարժումն այս պահին, գոնե տեսանելիորեն, չի բացվել աշխարհի համար, չի ստեղծել կապ՝ հայաստանյան ակտիվ հանրային ուժերի և աշխարհի տարբեր կենտրոնների հետ։ Մենք Հայաստանի ներսում պետք է նրանցից ստանանք հստակ ուղերձներ և հասկանանք համագործակցելու ճանապարհները, պետք է ունենանք հետադարձ կապի մեխանիզմ՝ մեր գործողություններում ու քայլերում վստահ լինելու համար։ Միայն Արցախի ներսում բնակչության հետ հանդիպումներով շրջափակման հաղթահարման ուղղությամբ դժվար է անել լուրջ քայլեր։

Ընդհանուր առմամբ

Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը.

ա/ Արցախի շրջափակման հարցին տալ միջազգային տագնապի կարգավիճակ

բ/ Թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում ձևավորել «մեղքի զգացման» տրամադրություններ։ Սա շատ կարևոր և կոնկրետ գործիք է։ Ոչ մի քաղաքակիրթ իշխանություն չի ցանկանա մաս կազմել ցեղասպանության։ Նրանք երկար ժամանակ կարող են փորձել չտեսնելու տալ, բայց տեսնելուց հետո չեն կարող անտարբեր մնալ։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Մեր խնդիրն է՝ ջարդել այդ «չտեսնել տալու» փուլը։

Վստահ ենք, որ կան ևս 5, եթե ոչ 15 նմանատիպ կամ շատ ավելի արդյունավետ միջոցներ՝ Արցախի շրջափակման հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու կամ գոնե իրական ճնշում գործադրելու համար։

Այսօր գործնականում ոչինչ չի արվում։