Արտաշատ խոշորացված համայնքի արտադպրոցական կենտրոնում շչակ կգործարկվի
Հունիսի 23-ին` ժամը 11:00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի արտադպրոցական կենտրոնում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը և խնդրում չանհանգստանալ։