Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ սկանդինավյան պետության իշխանությունները չեն ապահովել ահաբեկչության դեմ պայքարի պարտավորությունների իրականացումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Քուրթուլմուշի խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ Ստոկհոլմը կկատարի 2022 թվականի հունիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցված հուշագրի դրույթները։
«Անկարան դրական է արձագանքել Շվեդիայում հակաահաբեկչական օրենքի ընդունմանը, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, դա Թուրքիայի արդարացի պահանջն է: Հակառակ դեպքում, Շվեդիայի հայտը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին չի բավարարվի»,- ասել է Քուրթուլմուշը։