Ուկրաինացի օդաչուները խնդրում են փոխանցել F-16 ինքնաթիռներ
Ուկրաինացի օդաչուները խնդրում են փոխանցել F-16 ինքնաթիռները ռուսական ինքնաթիռներին զսպելու համար, գրում է CNN-ը:
«Օդային աջակցությունը խիստ պակասում է: Նրանց ավիացիան աշխատում է անընհատ, ինչպես դա եղել է Վիետնամում, Աֆղանստանում։ Անընդհատ օրվա ընթացքում աշխատում են կա՛մ ուղղաթիռներով, կա՛մ ինքնաթիռներով»,- ասել է 128-րդ տարածքային պաշտպանության առանձին բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալը։
«Մեր հակահարձակումը կարող էր շատ ավելի արդյունավետ և անվտանգ լինել մեր տղաների համար, եթե մենք ունենայինք F-16: Այս պահին մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք ընդհանրապես չենք կարող նրանց դեմ պայքարել մեր հրթիռներով, մեր ռադարներով»,- ասել է հրամանատարի տեղակալը: