Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում
Հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:
Ինչպես հայտնում են Կադաստրի կոմիտեից, հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում.
-քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,
-բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։