Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
Հասարակություն

Կուլիսային պայմանավորվածությո՞ւն, թե՞... գոնե հանուն զոհված որդուդ հիշատակի, խրախճանքիդ մասին այդքան հրճվանքով մի բարձրաձայնիր

Գայանե Հակոբյան, Գայանե Մարտիրոսյան և Ազգուշ Հակոբյան. այս անուն ազգանունով քաղաքացին նույն մարդն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Ժորա Մարտիրոսյանի մայրը:

Այս կնոջ համար շատերն են լացել, այս կնոջ վիշտը շատերն են համարել իրենցն ու լացել, սրտնեղել, բայց պարզվում է՝ նա որքան անուն-ազգանուն, այդքան էլ դեմք-դիմակ ունի:

Բազմիցս է քննարկվել, ծանր ու թեթև արվել այն թեզը, թե՝ գուցե ի սկզբանե Գայանե Հակոբյանի ու Փաշինյանների միջև գաղտնի պայմանավորվածություն է եղել և շոու բեմադրվել:

Ոմանք չհավատացին, ոմանք սկսեցին վատաբանել նման տեսակետ տարածողներին... մի խոսքով՝ Ֆեյսբուքը խառնվեց իրար, մյուս զոհվածների ծնողներն ու բազում քաղաքացիներ եկան Գայանեին աջակցելու, իսկ ինքը՝ Գայանեն, անխռով հանգիստ խաղում էր իր դերը: Այսինքն այն, ինչ սցենարով տվել էին նրա ձեռքն ու հրամայել խաղալ՝ հավանաբար կլորիկ, շա՜տ կլորիկ  գումարի դիմաց:

ինչո՞ւ հանկարծ Աշոտը հայտնվեց դատարանի մոտ,

ինչո՞ւ Գայանեն որոշեց վերցնել մեքենայի բանալին,

ինչո՞ւ նա ոչ մեկին չտարավ իր հետ՝ զերծ մնալով վկաներից (թեև առաջարկ եղավ նրանց հետ գնալու),

ինչո՞ւ հանգիստ մեքենա նստած Աշոտը հանկարծ թռավ մեքենայից... 

ինչո՞ւ նրան նախ ազատազրկեցին, հետո տնային կալանքի ենթարկեցին, հետո նորից կալանավորեցին

ինչո՞ւ նիստը դռնփակ անցկացրին և այդ ինչպե՞ս նրան 4 տարի ազատազրկեցին՝ ազատ արձակելով...

ինչպե՞ս նրան թույլ տվեցին երկրից բացակայել...

ինչուներն ու ինչպեսները շատ են, իսկ պատասխանը մեկը՝ ամեն ինչ պայմանավորված էր...

Այլ կերպ ասած՝ «Աշոտիկ-Գայանե (Ազգուշ)» շոուն սահուն կերպով փակեց թմրանյութերի թեման, Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ, նույն Փաշինյանի այցը Թուրքիա, սահմանի լարվածությունն ու էլի շատ ավելի կարևոր, օրակարգային հարցեր:

Գիտեի՞ն այդ կուլիսային պայմանավորվածությունների մասին մյուս զոհված տղաների ծնողները, թե ոչ, բայց հայտարարություն տարածեցին, որ որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին հեռացնել «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից:

Բեմադրությունը գուցե համոզիչ լիներ, եթե «տիկին» Գայանեն մի քիչ էլ «ձգեր» ու այդքան ցինիկ չգտնվեր, որ ազատ արձակվելուց անմիջապես հետո մեկնի խրախճանքի՝ Եգիպտոս:

Հիշեցնենք, որ դատարանը վճռել է Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղավոր ճանաչել, դատապարտել 4 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել ու սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով։ 

Այսինքն՝ մեկ տարի Գայանե Հակոբյանն իրավունք չուներ բացակայել երկրից: 

Ու երբ նրա հրապարակման ներքո հայտնվեցին նման դիտարկումներ՝ տիկինն անմիջապես փակեց գրառումը՝ թողնելով այն միայն ընկերների համար:

Ինչևէ... բեմականությունը՝ բեմականությամբ, բայց նա այնքան ամոթ ունենար, որ եթե ոչ իրեն այդ օրերին աջակցողների, ապա գոնե հանուն իր զոհված որդու հիշատակին՝ խրախճանքի մասին այդքան հրճվանքով չբարձրաձայներ: Այն էլ այն դեպքում, երբ երկրից իրավունք չուներ բացակայելու... 

Արմինե Մկրտումյան