Մինսկը զգուշացնում է՝ հեղաշրջման փորձը ողբալի է լինելու
Բելառուսում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերը օտարերկրյա վերապատրաստված գրոհայինների օգնությամբ կհանգեցնեն աղետալի հետեւանքների դրա կազմակերպիչների ու կատարողների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Սա գաղտնիք չէ, այլ հայտնի փաստ, մինչդեռ մենք դա գիտենք անձամբ և մանրամասն։ Այս տեղեկությունը եղել է հանրային հարթությունում, այդ թվում՝ Euronews հեռուստաալիքում։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, սրա վրա ենք հրավիրել լեհական կողմի ուշադրությունը, սակայն նրանց բացատրությունները չեն դիմանում քննադատությանը»,- ասել է Գլազը։
Նա ընդգծել է, որ Բելառուսը նման գործողությունները համարում է հանցավոր և անպատասխանատու. «Մենք կասկած չունենք, որ այդ հանցավոր ծրագրերն իրականացնելու փորձի դեպքում կատարողների և կազմակերպիչների համար հետևանքները շատ ողբալի կլինեն»։