Բաքուն և Լոնդոնը քննարկում են անվտանգության հարցեր
Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը միասին պայքարում են համաշխարհային սպառնալիքների դեմ, Twitter-ի իր էջում գրել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոչերտին։
«Ուրախություն ունեցա հյուրընկալելու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ մեր Հինգերորդ ռազմավարական երկխոսության ընթացքում քննարկելու բրիտանա-ադրբեջանական գործընկերության հարցերը: Ակնկալում եմ հետագա համագործակցություն անվտանգության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,- ասել է նախարարը։