Մենք Ռուսաստանի հետ միայն տնտեսական գործեր ունենք. «Վրացական երազանքի» առաջնորդ
Վրաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է միայն առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ունենք առևտրատնտեսական հարաբերություններ, և դրանից այն կողմ չենք անցնում։ Կան կապի կոնկրետ ուղիներ, մենք ունենք հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով։ Գործը վերաբերում է առեւտրատնտեսական եւ հումանիտար խնդիրներին։ Սրանք այն թեմաներն են, որոնց շուրջ մենք կոնկրետ հարաբերություններ ունենք։ Մենք սրանից ավելի հեռու չենք գնում»,- ասել է Կոբախիձեն։