Իրանում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի
Իրանում առնվազն 19 մարդ է զոհվել, ևս երեքը անհետ կորել են հորդառատ անձրևների հետեւանքով առաջացած հեղեղումների հետեւանքով․ դրանք Իրանում շարունակվում են մայիսի վերջից, գրում է TAСС-ը․
«Ջրհեղեղների զոհ է դարձել 19 մարդ, 8-ը զոհվել են կայծակի հարվածներից, 3-ը՝ սողանքների հետևանքով։ Ընդհանուր առմամբ, ջրհեղեղների սկսվելուց ի վեր երկրի 10 նահանգներում զոհվել է 30 մարդ»,- մեջբերում է ISNA գործակալությունը ։