Բոլորս 200% ներդրեցինք այս հաղթանակի համար․ Չանչարևիչ
Հունիսի 19-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը, որն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Armsport-ը զրուցել է հավաքականի նորեկ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ․
-Ուելսի՞ դեմ խաղն էր ավելի դժվար, թե՞ Լատվիայի։
-Մենք Ուելս էինք մեկնել որպես աութսայդեր ու հաղթանակ տարանք, իսկ Լատվիայի դեմ խաղում ֆավորիտ էինք ու ակնկալվում էր, որ 3 միավոր կվաստակենք։ Խաղը շատ դժվար էր, բայց մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք ամեն ինչի։ Այս թիմը երիտասարդ է ու հաղթանակների ծարավ։