Իմ հոգին ձեր առջև բացելու ցանկություն չունեմ. Արմեն Աշոտյան. (տեսանյութ)
«Մամուլը իմ հրաժարականի մասին գրում է, մամուլը` հարցնում, ազնիվ չէ»,-newspress.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը մի կողմից ուղղակի խոսակցություններ են, մյուս կողմից էլ, քաղաքական իմաստով, ոչ մի պաշտոն հավերժ չէ:
Մեր դիտարկմանը, թե արդյոք Աշոտյանը չի կարծում, որ ժամանակն է այլ աշխատանքի անցնելու, նախարարը ասաց, թե անձնական ցանկությունների մասին խոսելու համար ավելի պատեհ ժամանակ կընտրի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ երկրում կցանկանար դեսպան նշանակվել, Աշոտյանը պատասխանեց. «Իմ անձնական տիրույթ եք մտնում, իսկ ես իմ հոգին ձեր առջև բացելու ցանկություն չունեմ»:
Մանրամասները` տեսանյութում