Դրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Միջազգային հանրությունից պահանջում ենք Արցախ վերադարձի անվտանգային երաշխիքներ․ հայտարարություն

Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականների 13 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել․

Մենք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականներս, վերահաստատում ենք հետևյալը.

1987-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի տարբեր քաղաքաներում՝ Սումգայիթում, Բաքվում Կիրովաբադ/Գանձակում հայության դեմ կատարված ցեղասպանության պատճառով հարյուր հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Մինչ օրս միջազգային հանրության կողմից չի տրվել Ադրբեջանի տարածքում հայության դեմ կատարվածի գնահատականը, չեն բացահայտվել ու չեն դատապարտվել ոճրագործությունների կազմակերպիչներն ու իրականացողները,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում Արցախից Հայաստանի Հանրապետությունում հայտնված 26.750 անձի ՄԱԿ-ը 2021 թվականին համարում է փախստականին հավասարեցված կարգավիճակով անձ: Իսկ Արցախի Հանրապետության տարածքի 120.000 հայերը այսօր բռնապետական Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ են՝ զրկված լինելով առօրյա անվտանգությունից, ազատ տեղաշարժի իրավունքից,

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարող են վերադառնալ իրենց տներ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո: Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ և միջազգային այլ կառույցների մուտքը Արցախ, նույն հայտարարության 6-րդ կետի խաթարումով Ադրբեջանը նաև արգելափակել է Լաչինի միջանցքը, որն արցախահայության միակ գոյաբանական ուղին է,

Ադրբեջանը Արցախի ռազմակալած տարածքները բնակեցնում է անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով, ինչը կասկածի տակ է դնում և խաթարում հայության անվտանգությունը տարածաշրջանում, խաղաղության հաստատման միջազգային կառույցների քաղաքական ջանքերը,

Այնպես, ինչպես երբեմնի հայերով բնակեցված Նախիջևանն Ադրբեջանի լիակատար իրավասության հաստատման պայմաններում հայաթափվեց, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց, այնպես էլ այժմ է Արցախի հայաթափված շրջաններում իրագործվում է բնիկ ժառանգության ոչնչացում,

Ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը չի կարող ապրել բռնապետական Ադրբեջանի տիրապետության տակ. դրա արդյունքն է լինելու հայության ոչնչացումը: Իրավիճակը ավելի քան օրհասական է:

Ելնելով վերոհիշյալից՝ պահանջում ենք, որ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, գործընկեր երկրներըապահովեն անվտանգային երաշխիքներ և ներդնեն համապատասխան մեխանիզմներ՝ փախստականների և բռնի տեղահանվածների համար վերադարձի պայմաններ մշակելու համար, ստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների և նրանց ժառանգների համար կորցրած անշարժ և շարժական գույքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում (համապատասխան կարգով) սահմանելու և տրամադրելու համար և պարտադրեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորություններն ու փախստականների և նրանց ժառանգների ընտանիքներին փոխհատուցել կրած կորուստները, հարգեն Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը, մարդու կյանքի իրավունքը չզիջեն ու չստորադասեն տարածքային ամբողջականության սկզբունքին, առաջնորդվեն մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքներով և ազատություններով, գործնական քայլերով կանխեն մշակութային ցեղասպանությունը Արցախի օկուպացված տարածքներում»: